Ալիևը պահանջում է պատժել «AZAL»-ի ինքնաթիռի կործանման մեղավորներին
ԱդրբեջանԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ «AZAL»-ի ինքնաթիռի կործանումը, որը թռչում էր Բաքու-Գրոզնի երթուղով, հնարավոր էր խուսափել։ Այս մասին նա հայտարարել է անձնակազմի զոհված անդամների ընտանիքների և ինքնաթիռի ողջ մնացած բորտուղեկցորդների հետ հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ-ը։
Մասնավորապես, ըստ Ադրբեջանի ղեկավարի, ողբերգությունը տեղի չէր ունենա «եթե ժամանակին միջոցներ ձեռնարկվեին Գրոզնի քաղաքի տարածքում Ռուսաստանի օդային տարածքը փակելու համար»։
Նա ընդգծել է, որ Բաքուն պահանջում է արդար հետաքննություն և պատժել մեղավորներին։