Մետապնևմովիրուս. ինչ է պետք իմանալ նոր տարածվող վարակի մասին
Գիտություն և ՄշակույթՉինաստանից լուրեր են տարածվում շնչառական վարակների, այդ թվում՝ մարդու մետապնևմովիրուսի (HMPV) տարածման մասին։ Այնուամենայնիվ, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեի, հիվանդացության մասշտաբն ու ինտենսիվությունը, ըստ տեղական իշխանությունների, դեռևս ցածր է անցյալ տարվա մակարդակից, փոխանցում են միջազգային ԶԼՄ-ները:
«Չինաստանում ԱՀԿ գրասենյակը և կազմակերպության կենտրոնակայանը պարբերաբար թարմացումներ են ստանում իրավիճակի վերաբերյալ և աջակցություն են ցուցաբերում պաթոգենների մոնիթորինգի և վիրուսի շտամների ու տարբերակների փոփոխություններին հետևելու հարցում:
ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակն իր հերթին կիսում է ստացված տեղեկատվությունը անդամ պետությունների հետ»,-նշել է Կլյուգեն՝ ընդգծելով հանրային առողջության ոլորտում թափանցիկ և արագ հաղորդակցության կարևորությունը։
«Բացի արտակարգ իրավիճակներին նախապատրաստվելուց՝ վստահելի աղբյուրներից տեղեկատվություն ստանալը կարևոր է տեղեկատվությանն ու ապատեղեկատվությանը հակազդելու համար»,-հավելել է նա:
«Վերջին հաշվով, հանրային առողջության ցանկացած ռիսկին նախապատրաստվելու և կանխելու լավագույն միջոցը ուժեղ առողջապահական համակարգերում և ծառայություններում ներդրումներն է՝ ներառյալ մասնակցային մոնիթորինգը», - ասել է ԱՀԿ Եվրոպայի ղեկավարը: