Վրաստանը Ֆրանսիային կոչ է արել նոր ընտրություններ անցկացնել
Համաշխարհային ՄամուլԵրկիրը քաղաքական ճգնաժամից դուրս բերելու համար Ֆրանսիայի իշխանությունները կարող էին նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Այս մասին Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում։
«Ես չեմ պատրաստվում միջամտել Ֆրանսիայի ներքին գործերին, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆրանսիացիների 61%-ը պաշտպանում է նախագահ Մակրոնի հրաժարականը, իսկ 50%-ը ցանկանում է արձակել Ազգային ժողովը, նոր ընտրությունները կարող են լավ լուծում լինել քաղաքական ճգնաժամը լուծելու համար»,- ընդգծել է Պապուաշվիլին։