Մոսկվայում երեխան գրեթե կես միլիոն ռուբլի է տվել խաբեբաներին՝ «փրկելու իր ծնողներին»
ՌուսաստանՄոսկվայից մի աշակերտուհի կես միլիոն ռուբլի է տվել խաբեբաներին, ովքեր ահաբեկել են աղջկան։ Այս մասին հայտնում է REN TV-ն։
Անհայտ անձը տարբեր պատրվակներով կապ է հաստատել 15-ամյա երեխայի հետ։ Նա սպառնացել է աղջկան և համոզել, որ ծնողներին պետք է փրկել։ Ահաբեկված աղջիկը իր բանկային քարտի տվյալները ուղարկել է խաբեբաներին, իսկ ավելի ուշ համաձայնել է հանդիպել նրանցից մեկի հետ:
Աղջիկը ծրար է տվել նրան կանխիկ՝ 465 հազար ռուբլի գումարով։ Միջադեպի առնչությամբ հետաքննություն է տարվում։