«Միակն, ով սիրում է ինձ անվերապահորեն». Ռոբերտ Դե Նիրո (լուսանկարներ)
Լուսանկարներ80-ամյա հոլիվուդյան դերասանը հերքել է այն ենթադրությունները, թե այդքան մեծ տարիքում հայրությունը հոգնեցուցիչ է, փոխանցում է The Voive mag-ը։
Դե Նիրոն բացատրել է, որ ինքը չի կատարում երեխայի խնամքի բոլոր պարտականությունները՝ ունի օգնականներ։ «Օսկար»-ի երկու մրցանակակիրն ասել է, որ բոլոր երեխաներից միայն կրտսերը՝ մեկամյա դուստր Ջիա Վիրջինիան, միակն է, ով սիրում է իրեն առանց որևէ պայմանի և պատճառի։
«Նա միակն է, ով սիրում է ինձ՝ առանց որևէ պայմանի, առանց որևէ քննադատության», ասել է Դե Նիրոն։