ՀՀ ՊՆ հայտարարությունը՝ մեկնարկած ձմեռային զորակոչի հետ կապված
Հայաստան2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկած շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչին շրջանակում՝ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին, հարազատներին և ընկերներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից, խուսափել ՊՆ հանրապետական հավաքակայանում անհարկի կուտակումներ ստեղծելուց, չթույլատրվող իրեր, այդ թվում՝ սմարթֆոն տիպի բջջային հեռախոսներ զորակոչիկներին փոխանցելուց, ինչպես նաև զորակոչիկներին տեղափոխող շարասյուներն ուղեկցող իրավապահների աշխատանքը խոչընդոտելուց։