Ալիևը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին
ՀայաստանՀունվարին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանգծման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Այս ամիս, բոլոր դեպքերում մեր նախաձեռնությամբ, պետք է կայանա Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը, որպեսզի շարունակվի այս հարցի լուծումը»,- նշել է նա։
Աղբյուր` Panorama.am