«Ֆրանսիան փորձել է Ադրբեջանին սպառնալ Ղարաբաղի ճանաչմամբ». Իլհամ Ալիև
ԱշխարհՖրանսիան փորձել է Ադրբեջանին սպառնալ «Ղարաբաղի ճանաչմամբ»։ Նման հայտարարություն է արել Իլհամ Ալիևը։
Նա ադրբեջանական ԶԼՄ-ներին պատմել է, թե արդեն 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իբր մի քանի անգամ զանգահարել է իրեն և փորձել ճնշում գործադրել ընդհուպ մինչև Արցախի անկախությունը ճանաչելու համար։