Բայդենը ռազմական օգնության իր վերջին փաթեթը կտրամադրի Ուկրաինային
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է հինգշաբթի օրը՝ հունվարի 9-ին, հրապարակել Ուկրաինային օգնության վերջնական փաթեթը, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով երկու բարձրաստիճան զինվորական աղբյուրներ։
Ինչպես նշվում է, դա արվելու է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի Գերմանիա մեկնելու ժամանակ։
Նախատեսված փաթեթի ճշգրիտ գումարը հայտնի չէ, սակայն այն չի ներառի Կոնգրեսի կողմից հաստատված մնացած 4 միլիարդ դոլարի միջոցները:
Աղբյուրները գործակալությանը հայտնել են, որ «ավելի քան մի քանի միլիարդ դոլար» մնալու է Դոնալդ Թրամփի առաջիկա վարչակազմին՝ անհրաժեշտության դեպքում Կիևին օգնություն ցուցաբերելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)