Brent տեսակի նավթի գինը աննախադեպ աճ է գրանցել
Համաշխարհային ՄամուլBrent տեսակի նավթի համաշխարհային գները օգոստոսի 29-ից ի վեր առաջին անգամ բարձրացել են բարելի դիմաց 80 դոլարից, վկայում են ICE բորսայի առևտրի տվյալները։
Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները Մոսկվայի ժամանակով ժամը 19:40-ի դրությամբ սակարկությունների ընթացքում թանկացել են 3,434%-ով՝ հասնելով 80,73 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Միևնույն ժամանակ, աճում են նաև WTI նավթի նոյեմբերյան ֆյուչերսները։
ICE բորսայի տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով ժամը 19:42-ի դրությամբ գներն աճել են 3,617%-ով՝ հասնելով 77,07 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։