Ճապոնիայում հասկայական թունան վաճառվել է 1,3 մլն դոլարով (լուսանկարներ)
ԼուսանկարներՏոկիոյում տարվա առաջին աճուրդում 276 կգ կշռող կապույտ թունա վաճառվել է 207 մլն իենով (1,3 մլն դոլար), որին մասնակցությունը հեղինակավոր է համարվում ռեստորանային բիզնեսի համար։ Այս մասին հայտարարել են աճուրդի կազմակերպիչները, գրում է CNN-ը։
Սա երկրորդ արդյունքն էր նման աճուրդների պատմության մեջ՝ բացարձակ ռեկորդը սահմանվել էր 1999թ.-ին, երբ թունան աճուրդի էր հանվել մեկուկես անգամ գերազանցող գումարով։ Ինչպես նախորդ տարիներին, կիրակի օրը վաճառված թունան որսացել է հյուսիսային Աոմորի պրեֆեկտուրայի տարածքում: