ԱՄՆ-ում հրաժարական է տվել Ուկրաինային զենքի մատակարարման առաջատար համակարգողը
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Լորա Կուպերը հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Հրատարակությունը նշում է, որ Կուպերը ռուսական ռազմական գործողության մեկնարկից ի վեր զգալի դեր է խաղացել Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության մատակարարման գործում։ Նա աշխատել է Պենտագոնում ավելի քան 20 տարի։ Ըստ Politico-ի հոդվածի՝ նա Կիևում համարվում է հուսալի բանակցող և լավ հարաբերություններ է պահպանում Ուկրաինայի կառավարության շատ անդամների հետ։
Հրատարակության տվյալներով՝ Կուպերի պաշտոնանկությունը պայմանավորված է նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո ԱՄՆ պաշտպանության նախարարությունում աճող անհանգստությամբ։ Ակնկալվում է, որ նոր վարչակազմը կկրճատի պետական ծառայողների թիվը։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից