Լեհաստանում տեղի կունենան վեց երկրների պաշտպանության նախարարների բանակցությունները
Համաշխարհային ՄամուլԼեհաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները կհանդիպեն հունվարի 13-ին։ Այս մասին TVP Info հեռուստաալիքով հեռարձակված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեհաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
«Ես հաջորդ շաբաթ Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի պաշտպանության նախարարներին հրավիրել եմ Լեհաստանում բանակցությունների», - ասել է նա։
Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ զրույցին կմիանա նաև Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Նա հանդիպմանը կմասնակցի տեսակապի միջոցով։
Ակնկալվում է, որ բանակցողները կքննարկեն փոփոխությունները, որոնք կարող են տեղի ունենալ միջազգային քաղաքական ասպարեզում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո։