«Պատրաստվեք հաղթանակի»․ Կրեմլի ուղերձը պատգամավորներին՝ ըստ Վեդոմոստիի Բագրատ Եղիազարյանը նշանակվել է Հայաստանում WB Taxi ծառայության ղեկավար Քաղբանտարկյալների ընտանիքների հետ առանձին աշխատանք պիտի տարվի. Մելիքյան (տեսանյութ) Զելենսկի․ ՌԴ նավթավերամշակման հզորությունների ավելի քան 55%-ը շարքից դուրս է Մեր երկիրը պետք է մաքրել քաղաքական աղբից. Սուրենյանց (տեսանյութ) Հակաժողովրդական գործընթացները պետք է հստակ գնահատական ստանան. Խաչատրյան (տեսանյութ) 141 բախում մեկ օրում․ ինչ է հայտնում Կիևը ռազմաճակատից Միջուկային վթարի վտանգն աճում է․ 38 երկրի կարգավորիչները զգուշացնում են Մասիս Մելքոնյանի բախտը բերել է, որ իր գործը չի ընկել հենց Մասիս Մելքոնյանի մոտ. Ղազարյան (տեսանյութ) «Ռուսաստանի պահանջներն անհեթեթ են»․ Կալասը նախ հրադադար է պահանջում Հարվածներ Դնիպրոյին․ կա զոհ, վիրավորների թիվը հասել է 13-ի Ասիական «Եվրատեսիլի» առաջին հաղթողը հայտնի է․ հաղթանակը՝ Ֆիլիպիններին 

Ի՞նչ նոր շոու է բեմադրում Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոր տարվա առաջին ժամերից սկսած, իսկ նախօրեից՝ էլ ավելի բազմապատկված ջանքերով՝ Ալիևը նորանոր պահանջներ ու սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի ու հայության հասցեին: Մեծ հաշվով, Փաշինյանի զիջողական, անդեմ, թուրքական քամիներից շորորացող «քաղաքականության» պայմաններում Ադրբեջանի էլ ավելի ագրեսիվ ու ռազմատենչ դիրքավորվելը մի առանձնահատուկ կամ անսպասելի բան չէ: Դա ոչ միայն կանխատեսելի է, այլև բազմիցս կանխատեսված, մեկնաբանված, ներկայացված, այդ թվում՝ մեր թերթի էջերում:

Դրան զուգահեռ, և ինչը հատկանշական է, Հայաստանի ղեկավարի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի պահվածքն առնվազն անհամարժեք է: Նա մեկ սաղմոս է կարդում, մեկ՝ իրեն «պոլիգլոտ» է երևակայում ու ներկայացնում (օտար լեզուներ է սովորում, իբր), կամ էլ՝ որոշում է, որ անպայման պիտի իրենց կեցավայրի ձվածեղի թավայով մխրճվի լրահոսի ու հայ ժողովրդի հետամանորյա խոսքուզրույցի մեջ: Երեկ էլ իբր անդրադարձավ Ալիևի հնչեցրած սպառնալիքներին, բայց գործնականում ավելի շուտ լրացրեց դրանք, քան թե հակադարձեց: Ինչը, խոստովանենք, նույնպես անակնկալ մի դրսևորում չէ:

Բայց սաղմոսի ու ձվածեղի միջակայքում Փաշինյանը որոշեց, որ անպայման պիտի ձերբակալի ու կալանավորի պաշտոնաթող գեներալլեյտենանտ, ՀՀ Ազգային հերոս Տիրան Խաչատրյանին: Հարց է ծագում՝ ինչո՞ւ: Այդ ի՞նչ էր պատահել, ո՞րն էր Տիրան Խաչատրյանին Նոր տարվա առաջին օրերին, Սուրբ ծննդյան տոնի նախօրեին ձերբակալելու, ապա կալանավորելու հրատապությունը: Սա իսկապես հետաքրքիր է: Իսկ փաշինյանական Քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ արծարծվող հանգամանքներն ավելի են ուժգնացնում այդ հետաքրքրականությունը:

Նախ՝ ի՞նչ մեղադրանք է ներկայացվել նախկին բարձրաստիճան զինվորականին: Պաշտոնական վարկածը այս է. «...2020 թվականի սեպտեմբերի 27-ի որոշմամբ հայտարարված ռազմական դրության ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի մարտական կարգադրության համաձայն, նշանակված լինելով որպես Զորքերի հարավային խմբավորման հրամանատար, 2020 թվականի հոկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, այն է՝ չի ստեղծել հարավային խմբավորման կառավարման կետ՝ իր բոլոր տարրերով, մարտական գործողությունների վարման ընթացքում լիարժեք չի կատարել կառավարմանը բնորոշ մի շարք միջոցառումներ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»:

Ապա նկարագրվում են ծանր հետևանքները, որոնց հանրագումարային շեշտադրումն այն է, որ պատերազմը տանուլ է տրվել գերազանցապես ու բացառապես Տիրան Խաչատրյանի մեղքով:

Եվ այստեղ է, որ ծագում են բազմաթիվ հարցեր, որոնցից կշեշտենք մի քանի, մեր կարծիքով՝ առավել էականները:

Այսինքն, ստացվում է, որ ՀՀ Քննչական կոմիտեն ավելի քան 4 տարի՝ 2020-ի նոյեմբերի 9-ից սկսած մինչև 2025 թ. հունվարի 3-ը, երբ Տիրան Խաչատրյանի դեմ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, քննել է 44-օրյա պատերազմում Արցախի ու Հայաստանի պարտության պատճառները, բայց միայն «երեկ չէ առաջին օրն» է տեղեկացել այն մասին, որ Տիրան Խաչատրյանը ինչ-որ շատ կարևոր բան չի արել, ինչը ծանր հետևանքների է հանգեցրել: Այսինքն, 4 տարի չգիտեին, միայն երե՞կ իմացան:

Երկրորդ, և սա առանցքային պահ է: Նիկոլ Փաշինյանը, որի մասին նրա զինակիցներից Արարատ Միրզոյանը պատերազմի սկզբին շեշտում էր, թե «հանկարծ չշշկռեք, մեր գերագույն գլխավոր հրամանատարն է», ՔԿ քննած «գործի» մեջ նշված 2020 թ. հոկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածի (ու ոչ միայն) Տիրան Խաչատրյանի գործունեության վերաբերյալ բառացիորեն գրել է. «ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալլեյտենանտ Տիրան Խաչատրյանը և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալմայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում մարտի դաշտում փառքով պսակեցին իրեն անունը և կարժանանան ազգային հերոսի կոչման»։

Տեղին կլիներ՝ «այ քեզ բա՜ն» արտահայտությունը, բայց՝ ավելի լուրջ: Ստացվում է, որ Քննչական կոմիտեն, հասկանալի է, թե ում պահանջով, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին մեղադրում ու հետապնդում է մի բանի համար, ինչի համար նա դեռ 4 տարի ու երկու ամիս առաջ նույն «գերագույն-գլխավորի» կողմից արժանացել է մեծ դրվատանքի ու... Ազգային հերոսի կոչման:

Ի դեպ, հատկանշական է, որ Փաշինյանի գրառման մեջ հիշատակված Անդրանիկ Փիլոյանը, որ նույնպես արժանացել է Ազգային հերոսի կոչման, իսկ պատերազմից հետո էլ նշանակվել էր ԱԻՆ ղեկավար, մոտ մեկ տարի առաջ դատապարտվեց 5 տարվա ազատազրկման... «խոշոր չափերով կաշառքի», խարդախության և մի քանի այլ մեղադրանքներով՝ այն ժամանակ աղմուկ հանած «ջեռուցման կաթսայի» գործով:

Սա, միջանկյալ նկատենք, որպես դաս բոլոր նրանց, ովքեր կարծում են, թե Փաշինյանի հետ կարելի է կամ կարող են անհետևանք համագործակցել: Փաշինյանին սատարած, նրան ենթարկված, նրա իշխանությանը ծառայած ոչ մի գործող անձ անպատիժ չի մնալու և, որպես ճակատագրի դառը հեգնանք, նախ՝ հենց Փաշինյանի կողմից է պախարակվելու ու պատժվելու: Ու պատժվում են... Դե, իսկ Տիրան Խաչատրյանի դեմ էլ երևի այլ բան չեն կարողացել գտնել, որոշել են պատժել այն բանի համար, ինչի համար նրան Ազգային հերոսի կոչում են շնորհել: Ու այստեղ անխուսափելի հարց է ծագում առ այն, թե Տիրան Խաչատրյանի «գործով» երբ է ներգրավվելու Նիկոլ Փաշինյանը, առնվազն՝ որպես վկա: Չէ՞ որ Փաշինյանը հայտարարել է, որ գեներալը, ավելի ճիշտ՝ գեներալները մարտի դաշտում փառքով են պսակել իրենց անունները: Հիմա փառքո՞վ են պսակել, թե՞ թերացել են իրենց պարտականություններում, ինչը ծանր հետևանքներ է ունեցել: Ինչի՞ց ելնելով է Փաշինյանը խոսել «փառքով պսակելու» մասին: Մի՞թե հերոսի կոչում տալուց առաջ չեն ստուգել, ճշտել, հավաստիացել, թե ով ինչ է արել: Ինչպես էլ նայում ես, նա առանցքային վկա է այս «գործով»:

Նաև հարց է ծագում, թե արդյո՞ք նույն մեղադրանքները վերաուղղվելու են նաև այլ գործով արդեն դատապարտված Փիլոյանին: Բայց կա շատ ավելի հետաքրքիր հարց:

2021-ի փետրվարից Զինված ուժերից դուրս եկած պաշտոնաթող գեներալլեյտենանտ Տիրան Խաչատրյանն այդ ի՞նչ էր արել կամ ասել, որ հենց հունվարի 4-ին նրան ձերբակալելու, ապա կալանավորելու օրախնդիր անհրաժեշտություն ծագեց: Նախ՝ նշենք, որ նա «Հայաքվե» նախաձեռնության կազմում է: Պարզ է, որ նրա նկատմամբ թիրախային հետապնդում է իրականացվում, որը քաղաքական աստառ ունի: Բայց ինչո՞ւ հենց այս օրերին դա այդպես դրսևորվեց:

Կա վարկած, որ Տիրան Խաչատրյանի կալանավորումը նախատեսված էր՝ որպես «ձևավորման տարր»՝ նույն օրը հերոսների ու հերոսության մասին Փաշինյանի երկնած հերթական «փիլիսոփայական» «փայլատակման» համար: Այսինքն, իրական հերոսներին վարկաբեկելու փաշինյանական «ճանապարհի» համար: Բայց չի կարելի նաև բացառել, որ ահագնացող պատերազմական սպառնալիքների պայմաններում Փաշինյանը ցուցադրաբար նման կալանավորման է դիմում, այն էլ՝ իր կողմից Ազգային հերոսի կոչման արժանացված ռազմական գործչի նկատմամբ, որպեսզի էլ ավելի «դուխաթափ անի» դեռևս բանակում մնացած գեներալներին, բարձրաստիճան սպաներին, առհասարակ՝ ավելի ու ավելի վարկաբեկի զինվորականներին՝ ինչպես հասարակության, այնպես էլ՝ միմյանց աչքերում: Դե, գումարած, առաջիկա նոր զիջումներին ընդառաջ նոր շոու բեմադրելու տարբերակը...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Պատրաստվեք հաղթանակի»․ Կրեմլի ուղերձը պատգամավորներին՝ ըստ ՎեդոմոստիիԲագրատ Եղիազարյանը նշանակվել է Հայաստանում WB Taxi ծառայության ղեկավարՔաղբանտարկյալների ընտանիքների հետ առանձին աշխատանք պիտի տարվի. Մելիքյան (տեսանյութ) Զելենսկի․ ՌԴ նավթավերամշակման հզորությունների ավելի քան 55%-ը շարքից դուրս էՄեր երկիրը պետք է մաքրել քաղաքական աղբից. Սուրենյանց (տեսանյութ) Լիտվան քննարկում է Ռուսաստանի հետ սահմանը փակելու հարցը՝ հետևելով Էստոնիայի օրինակինՀակաժողովրդական գործընթացները պետք է հստակ գնահատական ստանան. Խաչատրյան (տեսանյութ) 141 բախում մեկ օրում․ ինչ է հայտնում Կիևը ռազմաճակատիցՄիջուկային վթարի վտանգն աճում է․ 38 երկրի կարգավորիչները զգուշացնում ենՄասիս Մելքոնյանի բախտը բերել է, որ իր գործը չի ընկել հենց Մասիս Մելքոնյանի մոտ. Ղազարյան (տեսանյութ) Reuters. ՄԱԿ-ը հոգնել է ուկրաինական օրակարգից«Ռուսաստանի պահանջներն անհեթեթ են»․ Կալասը նախ հրադադար է պահանջումՀարվածներ Դնիպրոյին․ կա զոհ, վիրավորների թիվը հասել է 13-իԱսիական «Եվրատեսիլի» առաջին հաղթողը հայտնի է․ հաղթանակը՝ ՖիլիպիններինԲանգլադեշը մտադիր չէ վերաքննել Շեյխ Հասինայի գործըՓաշինյանը վախկոտ է, չի կարող մրցակցել Կարապետյանի ու Քոչարյանի հետ. Ղազարյան (տեսանյութ) Գրեթե 8 միլիարդ եվրո Կիևին․ ԵՄ-ն հաստատել է ռեկորդային վճարումըԲելգիայի վարչապետը կրկին փորձել է իր հրաժարականը ներկայացնել թագավորին1 336 անօդաչու մեկ գիշերում․ Ռուսաստանը հայտնում է ռեկորդային հարձակման մասինՀովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամի կողմից uպանություն պատվիրելու քրվարույթի նախաքննությունն ավարտվել է «Խաղաղություն՝ դարերով», բայց պատերազմը շարունակվում է․ Պեսկովի հայտարարությունըԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմի նկատմամբ«ԱՄՆ-ն այլ ճանապարհ ընտրեց»․ Արաղչին հարևաններին ուղղված նոր ուղերձ է հղելԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 16-ին «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն»․ Գուտերեշն ԱՄՆ-ին ու Իրանին բանակցության կոչ է անումՀորմուզից բացի՝ ևս մեկ նեղուց․ Եմենի ուժերը հետ են քաշվում Բաբ էլ ՄանդեբիցՍևանում սիգ որսալն արգելվում է․ վերահսկողությունը կտրուկ կուժեղացվի Բաքվում ձերբակալվել է փաստաբան Էլչին Ամիրովը, որը ներկայացնում էր Դավիթ Իշխանյանի շահերըԲըրնհեմ. Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալով ավելի շատ կորցրեց, քան շահեց 2018-ի ընկալումը չի եղել նրա մասին, որ 2026-ին ռեկորդային թվի քաղաքական բանտարկյալներ ունենանք. ՎարդեւանյանՎեց զոհից հետո՝ ծանր մեղադրանք․ ամերիկացի մայորը հակադարձում է ՊենտագոնինԿասեցվել է «ԻԳԻԹ»-ի թթվասերի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ Նախ՝ պատերազմի ավարտ, հետո՝ ստուգումներ․ Թեհրանի պայմանը միջուկային օբյեկտների համարՄերցն այլևս չի կարող ինքնաթիռ վարելԱշխարհի առաջատար համալսարաններում սովորողների զորակոչի տարիքային շեմը կփոխվի. նախագիծԱՄՆ-ի երրորդ ավիակիրն արդեն Մերձավոր Արևելքում է․ ինչ է հայտնի տեղակայման մասին Ո՞վ է ասում, որ բնական մահ է սա. ես իրավունք ունեմ այդ կասկածը հայտնելու. ՆահապետյանՊեսկովը մեկնաբանել է Էստոնիայի կողմից Ռուսաստանի հետ սահմանը փակելու որոշումը«Թշնամանք չկա»․ Ռիհաննան պատասխանել է աղմկահարույց վեճի մասին լուրերինՀորմուզում նոր հարված․ նավթատարի շարժիչային հատվածում հրդեհ է բռնկվելՇենժենում՝ ԱԽՏՀ գագաթնաժողովի անցկացման տարածքում, ուժեղացվել են անվտանգության միջոցառումներըՀրազդանում 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է մոտ 1,8 կիլոգրամ կանեփանման զանգված (տեսանյութ) Ձեռք ձեռքի՝ Հոլիվուդում․ Ջեների ու Շալամեի նոր համատեղ հայտնվելըՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի գործն ուղարկվել է դատարանԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինային 8 միլիարդ եվրոյի նոր տրանշի հատկացումըԿարմիր գծեր էր անցել, իսկ Հ1-ը լավ արեց, որ չմոնտաժեց. Բորիս Մուրազին՝ եթերային միջադեպի մասինՂարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրի հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է ևս 6 ամսով 8 առաջադրումից հետո՝ առաջին «Օսկարը»․ Գլեն Քլոուզի հուզիչ երեկոնՎրաստանը հայտարարել է, որ ԵՄ-ն չի գործում ինքնիշխանորենԱշխատանքային խորհրդակցություն Կոտայքի մարզպետի աշխատակազմում
Ամենադիտված