Լոս Անջելեսի շրջանի անտառային հրդեհների վնասը գերազանցում է 50 միլիարդ դոլարը
Համաշխարհային ՄամուլԼոս Անջելեսի կոմսությունում (Կալիֆորնիա) բռնկված հրդեհների վնասը կարող է գերազանցել 50 միլիարդ դոլարի նման կանխատեսումները չորեքշաբթի օրը Associated Press-ի կողմից հրապարակել է AccuWeather խորհրդատվական ընկերությունը։
Փորձագետների կարծիքով՝ հրդեհից առաջացած նախնական վնասը և տնտեսական կորուստները կազմելու են 52-57 միլիարդ դոլար:
Պետական հրշեջ ծառայության տվյալներով՝ հրդեհների ընդհանուր մակերեսը գերազանցել է 10 հազար հեկտարը և շարունակում է աճել։
Հրդեհը ոչնչացրել է ավելի քան 1000 շենք, մահացել է առնվազն երկու մարդ, իսկ Լոս Անջելեսի շրջանի ավելի քան 950.000 հաճախորդներ մնացել են առանց էլեկտրականության: