Թուրքիայի զինված ուժերը մարտական պատրաստության են բերվել
ԹուրքիաԹուրքիայի զինված ուժերը մարտական պատրաստության են բերվել՝ կապված Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների դեմ հնարավոր գործողության հետ, գրում է կառավարամետ Türkiye թերթը։
«Անկարան, որը Սիրիայի նոր վարչակազմից պահանջում է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ահաբեկչական կազմակերպության դեմ, շարունակում է պատրաստվել ցանկացած սցենարի։ Սահմանին գտնվող զորքերը մարտական պատրաստության են բերվել հնարավոր գործողության համար»,– ասվում է հոդվածում։
Հրատարակությունը նշել է, որ Անկարան պատրաստվում է բոլոր հնարավոր սցենարներին։
Դրանցից մեկը ռազմական գործողություններն են»,- ընդգծել է թերթը։