Ցավակցական հեռագիր Խորհրդային Միության հերոս Գեւորգ Վարդանյանի ընտանիքին
Արցախ
Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 11-ին ցավակցական հեռագիր է հղել Խորհրդային Միության հերոս Գեւորգ Վարդանյանի ընտանիքին:
Հեռագրում ասված է.
<<Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խոր վշտով ընդունեցինք Գեւորգ Անդրեյի Վարդանյանի մահվան բոթը' հայ ժողովրդի արժանավոր զավակի, ով մեծ հարգանք էր վայելում Արցախում:
Ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ համայն մարդկության համար ծանր ժամանակաշրջաններից մեկում' երկրորդ համաշխարհային պատերազմի ամենաթեժ պահին, Գեւորգ Վարդանյանն ակտիվ մասնակցություն է ունեցել հակահիտլերյան կոալիցիայի առաջնորդների դեմ ծրագրված մահափորձի կանխմանն ուղղված կարեւորագույն օպերացիայի իրականացման մեջ: Ցանկացած սխալ քայլ, առանց չափազանցության, կարող էր փոխել համաշխարհային պատմության ողջ ընթացքը: Մենք հպարտ ենք, որ ունենք նման հայրենակիցներ:
Ընդունեք իմ խորին եւ անկեղծ ցավակցությունը: Ձեզ համար այս ծանր պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը եւ իշխանությունները Ձեզ հետ միասին կիսում են անդառնալի կորստի ցավն ու վիշտը:
Գեւորգ Վարդանյանի պայծառ կերպարը միշտ վառ կմնա մեր սրտերում>>:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան