Կեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով Ֆրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներին Իրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ Աբովյան Նեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համար Հաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստը Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին Լավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածություն Թրամփին մեղադրել են բռնաբարության մեջ «Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը 

ԱԺ-ում քննարկվել են էլեկտրոնային դեղատոմսով բաց թողնվող դեղերի ցանկի ընդլայնման հարցը

Հայաստան

2024 թվականի մարտի 1-ից օրենքն արգելում է առանց բժշկի դուրս գրած էլեկտրոնային դեղատոմսի շուրջ 470 անուն դեղ գնել դեղատնից: Բացառապես էլեկտրոնային դեղատոմսով են վաճառվում հակաբիոտիկային, հակասնկային, հակամիկրոբակտերային, հակավիրուսային դեղերը, իմունային շիճուկները, պատվաստանյութերը, միզապրաստոլ պարունակող դեղերը:

Կառավարությունը նախատեսում էր 2025 թվականի հունվարի 1-ից ընդլայնել էլեկտրոնային դեղատոմսերով բաց թողնվող դեղերի ցանկը, սակայն որոշումը հետաձգվել է մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1-ը:

Հետաձգման պատճառ են հանդիսացել համակարգի ներդրման գործընթացում ծագած խնդիրները: Վերջին տասն ամիսների ընթացքում պարզ է դարձել, որ տարբեր պատճառներով էլեկտրոնային տարբերակով դեղատոմսեր շատ քիչ են դուրս գրվում: Արդյունքում, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն առանց էլեկտրոնային դեղատոմսի դեղ վաճառելու համար շատ մեծ չափսերի տուգանքներ է կիրառել դեղատների նկատմամբ, ինչն էլ առաջացրել է դեղատների դժգոհությունը: Խնդիրը ներկայացնելու նպատակով նամակով վերջիններս դիմել են Կառավարությանը, սակայն, ըստ նրանց, Առողջապահության նախարարությունից ստացված պատասխանը խնդրի լուծումներին չի անդրադարձել:

Համակարգի ներդրման գործընթացի վերաբերյալ հունվարի 8-ին աշխատանքային քննարկում էր կազմակերպել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը: Պատգամավորը, ճիշտ որոշում համարելով ներդրվող նոր համակարգը, նշել է, որ պետք է հավելյալ և կոնկրետ ջանքեր գործադրվեն, որպեսզի համակարգը լիարժեքորեն աշխատի, ինչն այսօր այդպես չէ:

Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, Կառավարությունից ներկայացուցիչներ, դեղատնային ցանցերի և դեղատների ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատուներ:

Դեղատների ներկայացուցիչները, հորդորելով դադարեցնել տուգանքների կիրառումը, նշել են, որ իրենք չեն ուզում խախտել օրենքը, սակայն բժիշկները դուրս չեն գրում բավարար քանակությամբ դեղատոմսեր, իսկ իրենք բուժառուներին չսպասարկել չեն կարող:

Նշվել է, որ խնդրին լուծում չտալու դեպքում հնարավոր է տուգանքների հետևանքով սնանկանան դեղատները, մեծանա ստվերային շրջանառությունը և այլն:

Քննարկմանը մասնակցող դեղատան ներկայացուցչի խոսքով համակարգի արդյունավետ գործարկման նպատակով իրենց դեղատնային ցանցի ղեկավարությունն աշխատողների համար լրացուցիչ խրախուսման նորմ է սահմանել, այն է` մեկ էլեկտրոնային դեղատոմս դուրս գրելու համար սահմանելով 500 դրամ պարգևավճար: «180 դեղատուն և խրախուսում ունենալու պարագայում դեկտեմբեր ամսվա ընթացքում մենք սպասարկել ենք 104 էլեկտրոնային դեղատոմս»,- ընդգծել է զեկուցողը:

Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանն էլ փաստել է` էլեկտրոնային դեղատոմսերի դուրսգրման գործընթացը տեխնիկական առումով դյուրին է և արագ իրականացվող: Փոխնախարարի խոսքով համակարգի լավարկման նպատակով կշարունակվի բուժհաստատություններում վերապատրաստումների և այլ միջոցառումների իրականացումը:

Քննարկումը նախաձեռնող Արսեն Թորոսյանն առողջապահության նախարարությանն առաջարկել է բժիշկների կողմից տրվող դեղատոմսերի թվի աճին նպաստող կոնկրետ քայլեր մշակել ժամանակացույցի հետ մեկտեղ, որպեսզի խնդրին հնարավորինս սեղմ ժամկետներում լուծում տրվի և ամբողջ պատասխանատվությունը չմնա դեղատների ուսերին:

Հանդիպման ավարտին առաջիկայում հանդիպելու և առաջարկները քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունովՖրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներինԻրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ ԱբովյանՆեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համարՀաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստըՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունԹրամփին մեղադրել են բռնաբարության մեջ«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՏեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբՊուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգըԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է. ՊուտինԳևորգ Թադևոսյանը բրոնզե մեդալ նվաճեց «Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը «Ձեր TRIPP-ը երկու Հայաստանը չի միացնելու»․ Աղվան Վարդանյանը՝ իշխանությանը«Ադրբեջանը խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, իշխանությունը՝ տնտեսական նախագծի»․ Ղահրամանյան«Եթե մեր օրենսդրությունը կարգավորում է ամեն ինչ, ինչո՞ւ են TRIPP-ում նոր եզրույթներ»«Ընտրություններն ապալեգիտիմացնելու փորձերը չեն հաջողի»․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը«Առանց փողի զրո վարկանիշ ունեցող կուսակցություն եք»․ Դավոյանը՝ ընդդիմությանըԿարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոնՊատգամավորը ՍԱՏՄ-ից պահանջում է պարզաբանել՝ տրոպիլափս մակաբույծը հասե՞լ է Հայաստան«Ստեփանավանն էր ձեր ամենահարմար համայնքը, բայց պարտվեցիք»․ Չախոյանը՝ ընդդիմությանը«ՔՊ-ն 17 համայնքում ջախջախել է մյուս ուժերին»․ Խաչատրյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասինԳազատար է վնասվել. Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում էԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողըTRIPP-ից մինչև բարձրաստիճան հյուրեր․ Թուրքիան փակում է Սև ծովը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առաջԵՊՀ ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով«TRIPP-ի դիմաց համարժեք ոչինչ չենք ստանում, միայն օդի մեջ խոստումներ են»․ ՔոչարյանՊուտինը նշել է, որ համաշխարհային գազի պահանջարկը կշարունակի աճել«Բոլոր ստորագրված թղթերը պատմության աղբանոցն են նետվել»․ Միրզոյանը՝ խաղաղության երաշխիքների մասին«Խաղաղությունը պետք է երաշխավորեն գերտերությունները, ոչ թե Ալիևը»․ ԱբրահամյանԿարապետյանը խոսում է ընտրությունների նախաշեմին մեծաթիվ կալանավորումների մասին«Ադրբեջանը կվերցնի ճանապարհը, իսկ մեզ ոչինչ չի տա»․ Կարապետյանը՝ մտավախության մասին«Ինչո՞ւ խաղաղությունը չեղավ առաջինը, հետո՝ TRIPP-ը»․ Վարդևանյանը՝ համաձայնագրերի մասինԱրարատի մարզի ձկնաբուծարանում շուրջ 60 միլիոն դրամի վնաս է պատճառվել ջրային ռեսուրսներին. ԲԸՏՄԹրամփը հպարտանում է Ղազախստանի հետ իր գործընկերությամբ և անհամբեր սպասում է Տոկաևի հետ հանդիպմանըԿատարի էմիրը և Իրանի նախագահը Մոսկվայում քննարկել են Հորմուզի շուրջ ստեղծված իրավիճակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերըԱճառյան 1-ին փակուղում երթևեկության փոփոխություն կլինի․ տեղադրվել են տեսախցիկներԶելենսկին մեղադրել է Արևմուտքին Ռուսաստանին օգնելու մեջ«ՔՊ-ում պետք է գտնվեն պատգամավորներ, որոնք անվստահություն կհայտնեն Փաշինյանին»․ ՂազարյանԳերմանիայում ամբոխի մեջ մխրճված վարորդը, հնարավոր է, ճանաչել է զոհերին#ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ
Ամենադիտված