Պետք է սպասել Բրյուսելի արձագանքին Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու նախաձեռնությանը․ Պեսկով
Ռուսաստան«Եվրամիությունն ինքնուրույն նախաձեռնում է միությանն անդամակցելու գործընթացներ, ուստի պետք է սպասել Բրյուսելի արձագանքին Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու նախաձեռնությանը»։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ի պատասխան ՏԱՍՍ-ի հարցին։
«Մենք գիտենք, որ հենց Եվրամիությունն է նախաձեռնում անդամակցության գործընթացները: Այստեղ մենք պետք է հասկանանք, թե ինչ դիրքորոշում ունի Եվրամիությունը այս հարցում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։