Պեսկովը գնահատել է՝ որքանով է հավանական Պուտին-Թրամփ շփումները
Համաշխարհային Մամուլ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմից ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ շփումների հետ կապված որևէ հարցում չի եղել, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
«Ոչ, ոչ մի հարցում չի եղել։ Մյուս կողմից, հասկանալի պատճառներով, ավելի նպատակահարմար կլինի սպասել Թրամփի պաշտոնավարմանը»,- ասել է նա։
Պեսկովը հավելել է, որ եթե Թրամփի քաղաքական կամքը՝ վերսկսելու շփումները ամենաբարձր մակարդակով, շարունակվի պաշտոնը ստանձնելուց հետո, ապա, իհարկե, Ռուսաստանի նախագահը «միայն կողջունի դա»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)