«Դա բռնաբարության պես էր. ամոթն այլևս տարբերակ չէ»․ Բրուք Շիլդս (լուսանկարներ)
Լուսանկարներ«Կապույտ ծովածոց»-ի աստղը թողարկել է «Բրուք Շիլդսին չի թույլատրվում ծերանալ» գիրքը: Դերասանուհին իր հուշերում մանրամասներ է բացահայտել մի քանի տարի առաջ իր հետ տեղի ունեցած սարսափելի դեպքից, գրում է The Voice Mag-ը։
Նա հիշել է, թե ինչպես է բժիշկն առանց իր համաձայնության անցանկալի հեշտոցային երիտասարդացման պրոցեդուրա:
Հոլիվուդյան դերասանուհին բացատրել է, որ ինքը 40 տարեկան է եղել, երբ գինեկոլոգը նրան հարցրել է, թե արդյոք նա անհարմարավետություն է զգում իր շրթունքների մեծության պատճառով, որից հետո նա վիրահատել է։
«Այս ընթացակարգի արժեքը ապահովագրված չէ, քանի որ այն համարվում է կոսմետիկ», - ասել է Բրուք Շիլդսը:
Նա նշել է, որ պատմությունը կարող է ցնցող լինել որոշ ընթերցողների համար: «Դա բռնաբարության պես էր: Ամոթն այլևս տարբերակ չէ»,- ասել է կինոաստղը։