Ռուսաստանում մայրը դանակով հարձակվել է իր երեխաների վրա
ՌուսաստանՌԴ Սվերդլովսկի մարզում կինը դանակով հարձակվել է իր երկու երեխաների վրա։ Այս մասին հայտնում է kp.ru-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Կրասնուրալսկում գտնվող ընտանիքի բնակարանում։ Իրավապահների տվյալներով՝ 40-ամյա կինը դանակով հարվածել է երեխաներին։ Չնայած ստացած վնասվածքներին՝ յոթամյա տղան կարողացել է դուրս գալ տնից, մտնել կողքի շենք ու օգնություն խնդրել։
Երկրորդ երեխան՝ ինը տարեկան աղջիկը, դուրս է եկել շենքից, սակայն կորցրել է գիտակցությունը։ Դեպքի վայր ժամանած իրավապահները տան պատուհանների տակ հայտնաբերել են երեխաների մոր դին։
Տուժածներն այժմ գտնվում են հիվանդանոցում։
Քրեական գործ է հարուցվել։