Զելենսկին Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ կքննարկի Ուկրաինա բրիտանական զորքեր ուղարկելու հարցը
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի՝ Կիև այցի ընթացքում կողմերը կքննարկեն հանրապետության տարածքում բրիտանական խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման հարցը։ Նրա խոսքերը մեջբերում է «Ուկրաինսկա պրավդան»։
Ինչպես նշել է Զելենսկին, խաղաղապահ զորախումբը կարող է դառնալ «անվտանգության համապարփակ երաշխիքների ապահովման կարևոր բաղադրիչ» և կօգնի պաշտպանվել հնարավոր ագրեսիայից։
«Իհարկե, որոշ երկրներից մեկ կոնտինգենտը բավարար չի լինի։ Բրիտանացիները դրական են նայում դրան, բայց ես վարչապետի հետ մանրամասն կխոսեմ այս մասին մեր հանդիպմանը։ Նա կայցելի Ուկրաինա, և մենք կխոսենք։ Մեր երկրների միջև արդեն իսկ կան շատ լուրջ պայմանավորվածություններ»,- ասել է նա։