Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց
ՌուսաստանՌԴ Կուրսկի թիվ 54 դպրոց է ներխուժել է մուրճով և դանակով զինված անչափահասը։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը։
16-ամյա դեռահասը ուսումնական հաստատություն է ներխուժել առավոտյան ժամը 8-ի սահմաններում։ Խինշտեյնը նշել է, որ մուտքի մոտ հերթապահող անվտանգության աշխատակիցը ինչ-ինչ պատճառներով չի կարողացել կանգնեցնել նրան։
«Երիտասարդը վազել է շենք, կոտրել միջանցքի պատուհաններից մեկը և անարգել դուրս վազել փողոց՝ միաժամանակ մուրճով կոտրելով մուտքի դռան ապակին»,- գրել է Խինշտեյնը։
Փախչելիս՝ դեռահասը մուտքի մոտ պայուսակ է նետել, որի մեջ եղել է կրակայրիչի հեղուկի շիշ և երկու դանակ։
Նրա խոսքով՝ միջադեպը տևել է ոչ ավելի, քան երկու րոպե։
Խինշտեյնն ընդգծել է, որ դա «լուրջ ազդանշան է»։