ՏԿԵ նախարարը Քաղավիացիայի կոմիտեում աշխատանքային խորհրդակցություն անցկացրել
ՀայաստանՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է ՏԿԵՆ ենթակայությամբ գործող Քաղաքացիական ավիացիայի կոմիտե։
Նախարարը նախ ծանոթացել է անձնակազմի հետ, աշխատանքային խորհրդակցություն անցկացրել կոմիտեի ղեկավար անձնակազմի մասնակցությամբ:
Խուդաթյանը Կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը ներկայացրել է Կոմիտեի գործունեությունը, իրականացվող աշխատանքները, Կոմիտեի զարգացման պլանը։
«Ապա համատեղ շրջայց ենք կատարել «Հայաէրոնավիգացիա», «Ավիաբուժ» բժշկական կենտրոն, «Ավիաուսումնական կենտրոն» ընկերություններում։
Ծանոթացել եմ ընկերությունների աշխատանքներին, գործունեությանը, քննարկել ենք ընթացիկ աշխատանքային հարցեր»,- սոցցանցի իր էջում գրել է նախարարը։