Բայդենը հրաժեշտ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին
Համաշխարհային ՄամուլԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր հրաժեշտի ելույթը կկատարի ժողովրդին հունվարի 15-ին՝ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հինգ օր առաջ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան կայքը։
«Չորեքշաբթի օրը՝ հունվարի 15-ին, ժամը 20:00-ին Նախագահը Օվալաձեւ աշխատասենյակից ազգին կհանձնի հրաժեշտի ուղերձը»,- ասված է հաղորդագրությունում։