Ճապոնիան կրճատում է իրանական նավթի ներկրման ծավալները
Աշխարհ
Ճապոնիան պատրաստվում է կրճատել իր երկիր ներկրվող իրանական նավթի ծավալները։ Նման քայլով պաշտոնական Տոկիոն պատրաստվում է աջակցել ԱՄՆ–ի կողմից Իրանի նկատմամբ ավելի խիստ սանկցիաներ կիրառելու որոշմանը։
Ճապոնիայի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում իր երկիրը զգալիորեն նվազեցրել է նավթի մատակարարումն Իրանից։ Այժմ Իրանից ներկրվում է Ճապոնիայի նավթի ընդամենը 10%-ը։
Ճապոնիայի ֆինանսների նախարարն իր ամերիկացի գործընկերոջ հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը չի կարելի անտեսել, և պաշտոնական Տոկիոն ընդունում է ԱՄՆ–ի կողմից Իրանի նկատմամբ ավելի խիստ սանկցիաներ կիրառելու որոշումը։
Ավելի վաղ ԱՄՆ–ի ֆինանսների նախարար Թիմըթի Գեյթները ժամանել էր Չինաստան, որը համարվում է իրանական նավթի խոշոր ներկրող, ակնկալելով, որ պաշտոնական Պեկինը նույնպես կաջակցի Միացյալ նահանգների Իրանի դեմ ավելի խիստ սանկցիաներ կիրառելու որոշումը։ Հաղորդում է «Reuters»–ը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ