Մոսկվայից և Երևանից Սարատով թռիչքները վերահասցեավորվել են
ՌուսաստանՄոսկվայից և Երևանից Սարատով թռիչքները վերահասցեավորվել են Սամարայի և Վոլգոգրադի այլընտրանքային օդանավակայաններ՝ Ռոսավիացիայի կողմից սահմանված ժամանակավոր սահմանափակումների պատճառով, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Սարատովի Գագարին օդանավակայանում։
Ավելի վաղ «Ռոսավիացիան» հայտնել էր, որ Սարատովի օդանավակայանում օդանավերի ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել՝ քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։