Յոթամյա աղջիկն օգնել է խաբեբաներին թալանել իր ծնողներին և նրանց անունով վարկեր է վերցրել
ԱշխարհՌԴ Տոմսկում առաջին դասարանցին փորձել է խաղային արժույթ վաստակել և ծնողների անունով մի քանի վարկ է վերցրել գրեթե կես միլիոն ռուբլու չափով։ Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ մարզային վարչությունը, գրում է Gazeta-ն։
Յոթամյա աղջկա մայրը բողոք է ներկայացրել իրավապահ մարմիններին՝ ասելով, որ իր դստերը խաբել են։ Պարզվել է, որ երեխան հայտնի օնլայն խաղ է խաղում։ Նա հաղորդագրություն է ստացել մեսենջերներից մեկում, որ վաստակել է խաղային արժույթ:
Այն վերցնելու համար անհրաժեշտ է եղել լուսանկարել ծնողների հեռախոսները։ Հետևելով խաբեբայի ցուցումներին՝ անչափահասը ծնողների անունով առցանց վարկեր է վերցրել և խարդախների հաշվեհամարներին փոխանցել է ավելի քան 460 հազար ռուբլի գումար։