Ռուսաստանում հեռուստացույցն ընկել է մեկամյա երեխայի վրա
ՌուսաստանՌԴ Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանում նախաքննություն է ընթանում մանկահասակ երեխայի վնասվածքների առնչությամբ, երբ տղայի վրա ընկել է հեռուստացույցը։ Այս մասին հայտնում է REN TV-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Վսևոլոժսկում, երբ մոր անփութության պատճառով՝ հեռուստացույցը ընկել է մեկ տարեկան տղայի վրա, երբ նա խաղում էր։ Երեխան ծանր վիճակում հոսպիտալացվել է։
Միջադեպի հանգամանքները պարզվում են։