Գերմանիան հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն մտադիր է վեցանիշ թվով զորք ուղարկել Ուկրաինա
Համաշխարհային ՄամուլՆԱՏՕ-ն կարող է իր զորքերը ուղարկել Ուկրաինա, եթե խաղաղության պայմանագիր կնքվի։ Այս մասին հայտարարել է արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով փորձագետ Քրիստիան Մելինգը, հայտնում է գերմանական Focus հրատարակությունը։
«Եթե այժմ հրադադար կնքվեր ներկայիս ճակատային գծի երկայնքով, ամենակարևորը կլիներ առաջին հերթին լավ ապահովել այս տարածքը։ Դրա համար, անշուշտ, կպահանջվի ՆԱՏՕ-ի վեցնիշ թվով զորք»,- ասել է փորձագետը:
Մելլինգը հավելել է, որ այդ հարցը ներկայումս բացահայտ չի քննարկվում։ Սակայն ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարությունները դիտարկում են իրադարձությունների նման զարգացման տարբեր սցենարներ։