«Օրեշնիկը» փոխում է խաղի կանոնները. ԱՄՆ գեներալ
Համաշխարհային ՄամուլԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական, գեներալ Հերբերտ Մաքմասթերը հայտարարել է, որ առնվազն 15 տարի կպահանջվի հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման համար, որը կարող է որսալ ռուսական «Օրեշնիկ» հրթիռը։ Նրա խոսքերը մեջբերում է aif.ru-ն։
«Ամերիկյան THAAD և Aegis համակարգերը չեն կարող օգտագործվել «Օրեշնիկին» հակազդելու համար և դժվար թե առաջիկա 15 տարիների ընթացքում հասնեն անհրաժեշտ հուսալիությանը», - պնդում է փորձագետը:
Նրա խոսքով՝ «Օրեշնիկը» փոխել է խաղի կանոնները Ուկրաինայի զինված հակամարտությունում։