Սիրիայում Ասադի կողմնակիցին հրապարակայնորեն մահապատժի են ենթարկել. The Telegraph
Համաշխարհային ՄամուլՍիրիայի նոր իսլամիստական վարչակազմի հետ կապված զինյալները հրապարակայնորեն մահապատժի են ենթարկել երկրի տապալված նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցին, հայտնում է The Telegraph-ը՝ հղում անելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնին։
Կազմակերպության տվյալներով՝ ուրբաթ առավոտյան զինյալները կրակել են Մազեն Քնենեի գլխին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձան Դումմարի փողոցներից մեկում։
Համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ տղամարդու մարմինը կապված է ծառի բնին, նրա կաշվե բաճկոնն ու ջինսը՝ արյունոտված են գլխին ստացած գնդակից: