Իրանը հայտարարել է, թե չի պատրաստվում փակել Հորմուզի նեղուցը
Իրան
«ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելու հավանականությունը չենք կարող բացառել», – այսօր «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ խոսելով Մերձավոր արևելքում տեղի ունենալիք վերջին զարգացումների մասին հայտարարեց արևելագետ Մհեր Բաղդասարյանը։
Սակայն նա նշեց, որ իրադարձությունների նմանօրինակ զարգացումն այնքան էլ հավանական չէ։
«Հաշվի առնելով այդ` երկրի արագ տեմպերով զարգացումը՝ Իրանի վրա հարձակվելն այնքան էլ հեշտ չի լինի, ըստ այդմ Իրանին հարվածելու հավանականությունն այնքան էլ մեծ չէ», – տեղեկացրեց արևելագետը։
Նրա խոսքերով` հարձակումն Իրանի վրա կհանգեցնի տարածաշրջանի գերտերությունների շահերի բախմանը, ինչն էլ հուշում է, որ աշխարհի այլ գերտերություններ, ինչպես նաև ՌԴ–ը, Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման դեպքում չեզոք դիրք չեն գրավի։
Նշենք, որ Իրանը ներկայումս հայտարարել է, թե չի պատրաստվում փակել Հորմուզի նեղուցը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ