Շոլցն անսպասելի հայտարարություն է արել Պուտինի և Թրամփի մասին
ԱշխարհԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անսպասելի հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մասին։ Նրա խոսքերը մեջբերում է Tagesschau հրատարակությունը, փոխանցում է Lenta–ն։
Շոլցի կարծիքով՝ Գերմանիան պետք է շարունակի մնալ Ուկրաինայի ամենամեծ աջակիցը Եվրոպայում։ Միաժամանակ նա ընդգծել է, որ հակամարտությունը պետք է ավարտվի հնարավոր բանակցությունների միջոցով։ «Այս առումով վատ նորություն չէ, եթե ԱՄՆ նախագահն ու ՌԴ նախագահը նույնպես ցանկանան հանդիպել»,- նշել է քաղաքական գործիչը։
Շոլցի ու Պուտինի վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ին՝ գերմանական կողմի նախաձեռնությամբ։ Զրույցի ընթացքում կանցլերը հայտարարել է Ուկրաինայում խաղաղ կարգավորում սկսելու անհրաժեշտության մասին։