Թուրքիայի նախկին նախագահի աճյունում թույնի հետքեր են հայտնաբերել
Թուրքիա
Թուրքիայի նախկին նախագահ Թուրղութ Օզալի աճյունից փորձաքննության համար վերցրած հյուսվածքներն ապացուցել են, որ նրա մարմնում առկա է եղել թույն. ասված է Թուրքիայի դատական փորձաքննությունների պաշտոնական կայքում. փոխանցում է CNN Turk-ը:
Ընդ որում, միաժամանակ հայտարարվել է, որ չնայած թույնի առկայությանը` նախկին նախագահ Օզալի մահվան պատճառը թույնը չի եղել: Նրա մահվան հստակ պատճառը մինչ այժմ հայտնի չէ:
1993թ. տարօրինակ հանգամանքներում վախճանված Թուրքիայի նախկին նախագահի աճյունի արտաշիրիմման մասին որոշումը կայացվել էր այս սեպտեմբերին` պայմանավորված նրան թունավորելու մասին տարածված լուրերով: Նրա մահվան պաշտոնական վարկածը սրտային անբավարարությունն է: Սակայն նրա կինը պնդում է, որ իր ամուսնուն թունավորել են:
Օզալի կողմնակիցները այդ վարկածը հերքոմ են:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)