Պուտինն ու Փեզեշքիանը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր կստորագրեն
Համաշխարհային ՄամուլԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հունվարի 17-ին կայցելի Մոսկվա՝ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների և Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման համար։ Նոր փաստաթուղթը կփոխարինի 2001 թվականի հնացած պայմանագրին և կբարձրացնի Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունների մակարդակը Արևմուտքի հետ սուր հակամարտության համատեքստում։
Ինչպես «Կոմերսանտին» հայտնել են իրանական դիվանագիտական աղբյուրները, առաջնահերթություններից է լինելու Մոսկվայի հետ համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտում։ Ռուսաստանն ու Իրանը մերձեցման ուղղությամբ վճռական քայլ կանեն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության նախօրեին, ով չի բացառում Իրանի հետ պատերազմն ու հարվածները Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներին։