«Դոնալդ Թրամփ, ինչպես ծերունին ծերունուն. Ուշքի եկեք»․ Կրետյե
Համաշխարհային ՄամուլԿանադացիները գնահատում են իրենց անկախությունը, իսկ սպառնալիքներն ու վիրավորանքները չեն համոզի նրանց համաձայնել դառնալ ԱՄՆ-ի մաս: Այս մասին հայտարարել է Կանադայի նախկին վարչապետ Ժան Կրետյենը (1993-2003 թթ.) ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված ուղերձում Globe and Mail-ում հրապարակված հոդվածում։
«Դոնալդ Թրամփ, ինչպես ծերունին ծերունուն. Ուշքի եկեք», գրել է Կրետյենը։
Քաղաքական գործիչը հիշել է, որ Կանադան և՛ Առաջին, և՛ Երկրորդ համաշխարհային պատերազմների մեջ մտավ ավելի վաղ, քան ԱՄՆ-ը՝ կռվելով և զոհաբերելով ավելին, քան կարելի էր պատկերացնել։ Կրետյենը նաև նշել է, որ իր երկիրը քաջություն ուներ «ոչ» ասելու Միացյալ Նահանգներին, երբ նա փորձեց կանադացիներին ներքաշել «Իրաքի բոլորովին չարդարացված և ապակայունացնող պատերազմի մեջ»: