«Ես դեռ պայքարում եմ ապրելու համար»․ Ջիմոն Հունսու
Լուսանկարներ
Օսկարի կրկնակի հավակնորդ Ջիմոն Հունսուն վերջերս տված հարցազրույցում դժգոհել է, որ չնայած իր հետևում մեծ թվով հայտնի ֆիլմերին և ճանաչելի դերերին, նա դեռ ժամանակ առ ժամանակ ֆինանսական դժվարություններ է ունենում, փոխանցում է DeadLine-ը։
«Ես դեռ պայքարում եմ ապրելու համար: Ես դերասանությամբ եմ զբաղվում ավելի քան երկու տասնամյակ, առաջադրվել եմ «Օսկար»-ի երկու անվանակարգում, նկարահանվել եմ բազմաթիվ բլոկբաստերներում, բայց դեռևս ֆինանսական դժվարություններ ունեմ: Ես միանշանակ քիչ եմ վարձատրվում»,- իր փորձով է կիսվել դերասանը։
Սա առաջին դեպքը չէ, երբ դերասանը դժգոհում է։
Դերասանի ֆիլմագրության մեջ ամենահայտնի նախագծերն են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Գլադիատորը», «Արյունոտ ադամանդը», «Կոնստանտինը»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)