ԱՄՆ-ն օրինագիծ է պատրաստել Գրենլանդիայի գնման վերաբերյալ
Համաշխարհային ՄամուլԱՄՆ Կոնգրեսի հանրապետականները օրինագիծ են պատրաստել, որը թույլ է տալիս ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո սկսել Գրենլանդիայի գնման շուրջ բանակցությունները, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով փաստաթղթի պատճենը։
Հրատարակության տվյալներով՝ օրինագիծը ստացել է «Գրենլանդիան դարձյալ դարձնել հզոր» անվանումը։
Փաստաթուղթը հովանավորել են Ներկայացուցիչների պալատի անդամներ Էնդի Օգլսը և Դայան Հարշբարգերը: Հունվարի 13-ի առավոտվա դրությամբ այն ուներ 10 օրենսդիրների աջակցությունը։
Օրինագիծը ներառում է դրույթ, որը թույլ կտա Թրամփին պաշտոնը ստանձնելուց հետո «բանակցություններ սկսել Դանիայի Թագավորության հետ՝ ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի ձեռքբերման նպատակով»։