Ադրբեջանում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով՝ Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել
ԱդրբեջանԱդրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է Վրաստանի քաղաքացի Ագիլ Ասլանովին և Ադրբեջանի քաղաքացի Ջեյհուն Իսմայիլովին, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում երկրի կրոնական համայնքներից մեկի անդամի դեմ, հաղորդում է Sputnik-ը։
Երրորդ երկրի հետախուզության աշխատակիցները Ասլանովին հրաման են տվել սպանել համայնքի անդամին 200 000 դոլարի դիմաց։
Ի սկզբանե Ասլանովը պետք է հավաքեր և նրանց փոխանցեր համայնքի անդամի և նրա աշխատավայրի մասին հետախուզական տեղեկատվություն։
Ըստ հաղորդագրության՝ Բաքու ժամանած Ասլանովը ներգրավել է Իսմայիլովին՝ նյութական օգուտ ստանալու դիմաց մասնակցելու հանցավոր գործողություններին։