124-ամյա կինը հայտնել է երկարակեցության գաղտնիքը
Աշխարհ
Չինացի 124-ամյա Ցիու Չայշին կարծիք է հայտնել, որ ապրել է մինչև այդպիսի պատկառելի տարիք՝ շնորհիվ իր առօրյայի, երեքանգամյա սննդի և լավատեսության։ Այս մասին հայտնում է South China Morning Post թերթը։
Ցիու Չայշին ծնվել է 1901 թվականի հունվարի 1-ին։ Նա ոչ միայն իր հայրենի Նանչոնգ քաղաքի, այլև ամբողջ Սիչուան նահանգի ամենահին բնակիչներից մեկն է։ Նրա թոռնուհին վերջերս դարձավ 60 տարեկան, իսկ ընտանիքի ամենաերիտասարդ անդամը, որին ճանաչում է Չայշին, ընդամենը ութ ամսական է:
Տիկնոջ խոսքով՝ իր ակտիվ ծերության գաղտնիքն այն է, որ նա դրական է վերաբերվում կյանքին, պարբերաբար բրինձ է ուտում խոզի ճարպի հետ և միշտ շատ է շարժվում։
Ինչպես պարզաբանել է թերթը, չինուհու տարիքը պաշտոնապես չի հաստատվել միջազգային կազմակերպությունների կողմից՝ չնայած այն հանգամանքին, որ կինը ունի իր ծննդյան ամսաթիվը հաստատող փաստաթղթեր։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)