ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է բարեփոխվի․ Լավրով
ՌուսաստանՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Հունվարի 14-ին ԱԳՆ ղեկավարը մամուլի ասուլիս է հրավիրել՝ նվիրված 2024 թվականին ռուս դիվանագետների աշխատանքի արդյունքներին։ Նա խոսել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկա վիճակի մասին։
Ինչպես ասել է Լավրովը, ներկայումս ոչ բոլոր երկրներն են, որոնք հատուկ պատասխանատվություն են կրում միջազգային քաղաքական ասպարեզում և համաշխարհային տնտեսությունում իրերի վիճակի համար և ներկայացված են այս մարմնում։
«Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխմանը, այո, դա անհրաժեշտ է»,- ընդգծել է նախարարը։