Լավրովը մեկնաբանել է Բայդենի՝ 50 երկրներից Ուկրաինային օգնության մասին հայտարարությունը
Համաշխարհային ՄամուլԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ինքը Ուկրաինային օգնելու համար «զենքի տակ է դրել» 50 երկրների, բայց իրականում դա արվել է Ռուսաստանի դեմ պատերազմ սկսելու համար՝ օգտագործելով ուկրաինացիներին։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է 2024 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Բայդենը, ելույթ ունենալով արտաքին քաղաքականության մասին զեկույցով, հպարտությամբ ասաց, որ «մեզ հաջողվեց ուժեղացնել ՆԱՏՕ-ն» և Հյուսիսատլանտյան դաշինքի աջակիցներին, բայց իրականում դա Ուկրաինայի ձեռքով «Ռուսաստանի դեմ պայքարելու համար էր», - ասել է Լավրովը։