Բայդենի վարչակազմը փորձում է առգրավել ռուսական ակտիվները
Համաշխարհային ՄամուլԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեռացող վարչակազմը վերջին ջանքերն է գործադրում Ռուսաստանի Կենտրոնական բանկից հարյուր միլիարդավոր դոլարներ խլելու համար՝ որպես Ուկրաինայի հետ հակամարտությունում Մոսկվայի դեմ ապագա լծակ: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի երկու բարձրաստիճան պաշտոնյաների։
Բայդենի բարձրագույն օգնականները փորձում են համոզել եվրոպացի գործընկերներին աջակցել եվրոպական բանկերում մոտ 300 միլիարդ դոլարի սառեցված ռուսական ակտիվների փոխանցմանը նոր էսքրո հաշվին, որն ապաարգելափակվի միայն խաղաղ համաձայնագրի շրջանակներում:
Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել է, որ ակտիվների սառեցումը պարզ հաղորդագրություն կուղարկի Մոսկվային։
Նախաձեռնությունը քննարկվել է Դոնալդ Թրամփի թիմի հետ, որն ընդհանուր առմամբ պաշտպանում է այս ռազմավարությունը՝ համարելով, որ բռնագրավված գումարը կարող է Ռուսաստանին բանակցային սեղանի շուրջ նստելու նոր խթան տալ, ընդգծում է հեռուստաալիքը։