«Ինձ համար պատիվ է երգել երդմնակալության ժամանակ»․ Քերի Անդերվուդ (լուսանկարներ)
ԼուսանկարներՔանթրի երաժշտության գերաստղ Քերի Անդերվուդը հունվարի 20-ին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության ժամանակ կատարելու է «Գեղեցիկ Ամերիկա» երգը, ասվում է նախագահի երդմնակալության հանձնաժողովի ներկայացուցչի կողմից տրամադրված ծրագրի կրկնօրինակում: Այս մասին գրում է Reuters-ը։
«Ես սիրում եմ մեր երկիրը և ինձ համար պատիվ է, որ ինձ խնդրեցին երգել երդմնակալության ժամանակ և լինել այս պատմական իրադարձության փոքր մասը», - ասել է Անդերվուդը, ով իր կարիերայի ընթացքում հիմնականում դուրս է մնացել քաղաքականությունից:
«Ինձ համար պատիվ է պատասխանել կոչին այն ժամանակ, երբ մենք բոլորս պետք է համախմբվենք միասնության ոգով և նայենք ապագային», հավելել է նա: