ՀՀ-ն միանում է իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոլիցիային
ՀայաստանՎաշինգտոնում ընթացող Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման արարողությունից առաջ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարեց, որ Հայաստանը միանում է իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոլիցիային, ինչը նպաստում է Միջին Արևելքում կայունության ապահովմանը և նրա սահմաններից դուրս։
«Մենք մեծապես գնահատում ենք այս հանձնառությունը ՀՀ-ի կողմից»,- ասաց Բլինքենը։
Նա ընդգծեց, որ այս համագործակցությունը կնպաստի Հարավային Կովկասում անվտանգության ստեղծմանը։
Իր հերթին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշեց, որ սկսում ենք բանակցությունները ԱՄՆ հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ, որը հայտնի է որպես «123-րդ համաձայնագիր»։
«Այն կընձեռի խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման հարցում համագործակցության շրջանակ և կնշանավորի մեր հանձնառությունը միջուկային էներգիայի խաղաղ զարգացմանը՝ ապահովության, անվտանգության և չտարածման ամենաբարձր չափանիշներով»։