Իրանը երբեք մահափորձ չի նախապատրաստել Թրամփի դեմ․ Փեզեշքիան
ՀրապարակումներԻրանը երբեք չի ծրագրել սպանել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Սա ևս մեկն է այն սխեմաներից, որոնք Իսրայելը և այլ երկրներ մշակում են իրանաֆոբիան խթանելու համար։ Իրանը երբեք չի փորձել և չի ծրագրել որևէ մեկին սպանել, համենայն դեպս՝ իմ իմացությամբ», - ասել է նա NBC News-ին։
«Իրանը երբեք չի փորձի մահափորձ իրականացնել Թրամփի դեմ»,-ասել է Փեզեշքիանը։