Ռուսաստանը «Հաղթանակի 80-ամյակի» շքերթին հրավիրել է 19 երկրների ներկայացուցիչների
ՌուսաստանՄոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվող շքերթին մասնակցելու հրավեր են ստացել 19 երկրների զինվորական ստորաբաժանումներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կարմիր հրապարակում անցկացվող շքերթին մասնակցելու հրավեր են ստացել 19 բարեկամ երկրների զինվորական ստորաբաժանումներ, որոնցից 10-ն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը։
«Այդ թվում՝ նախկին Խորհրդային Միության 7 երկրները», - ասել է նա Պոբեդայի կազմկոմիտեի նիստում։