Հայտնի է Վենետիկի միջազգային բիենալեում Հայաստանը ներկայացնող նախագիծը
Գիտություն և ՄշակույթՎենետիկի Ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին մասնակցելու համար ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր մրցույթ հայաստանյան տաղավարը ներկայացնող նախագծի ընտրության նպատակով:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետների ընտրության մրցույթում ներկայացվել էր 9 հայտ: Մրցութային մասնագիտական հանձնաժողովի որոշմամբ հաղթող է ճանաչվել «Microarchitecture through Al: Making New Memories with Ancient Monuments» նախագիծը (համադրող՝ Մարիաննա Կարապետյան):
Ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեն կայանալու է 2025 թ. մայիսի 10-ից նոյեմբերի 23-ը՝ «Intelligens. Natural. Artificial. Collective» («Խելացիներ. բնական. արհեստական. կոլեկտիվ») խորագրով: